ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Կորոնավիրուսով պայմանավորված՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ապրիլի 3-ից խստացրել է կարանտինի ռեժիմը երկրում: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
«Ապրիլի 3-ից ուժեղացնում ենք կարանտինային ռեժիմը ։ Որոշում է կայացվել ժամը 20:00-ից մինչև 8:00-ն արգելել տրանսպորտի և հետիոտնի երթևեկությունը Չեչնիայի բնակավայրերում», - գրել է Կադիրովը իր տելեգրամում:
Նա նշել է, որ բացառություն կկազմեն մի քանի կազմակերպություններ և ծառայություններ, որոնք օրվա գիշերային ժամերին երթևեկելու իրավունք կունենան: «Սա հարկադիր միջոցառում է, որը մտցվում է որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ծրագրի մաս»,- պարզաբանել է է Չեչնիայի ղեկավարը:
Դրանից բացի, ապրիլի 5-ից փակվում է հանրապետություն մուտքը տրանսպորտի բոլոր տեսակների համար և սահմանափակվում է հանրապետություն քաղաքացիների ժամանումը, հիշեցրել է Քադիրովը: