ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ինքնամեկուսացման ռեժիմը խախտող բնակիչների նկատմամբ պատժամիջոցների խստացման անհրաժեշտություն է տեսնում։
Կադիրովն առաջարկում է է ռեժիմը խախտողներից վերցնել մեքենաները կամ նրանց ներգրավել փողոցների, հիվանդանոցների մաքրման աշխատանքներում:
«Եթե նրանք մեկ շաբաթ չեն կարողանում տանը նստել, մենք չենք կարող ռիսկի ենթարկել այլ մարդկանց կյանքերը»,- ասել է նա։