ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
ՍԴ աշխատակզմի ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ ՍԴ-ն համակարգիչներ է փոխանցել աշակերտներին տրամադրելու նպատակով:
«Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նախաձեռնությամբ, ՍԴ նիստերի դահլիճում դատավորների համար նախատեսված 9 հատ շարժական համակարգիչներ փոխանցվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ առցանց ուսուցման ընթացքում կարիքավոր աշակերտներին տրամադրելու նպատակով»,- ասված է հրառման մեջ։