ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ օրվա ընթացքում թեստավորվել են ՀՀ-ից մուտք գործած Արցախի Հանրապետության երկու քաղաքացի»: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Շտաբի փոխանցած տեղեկություններով՝ կորոնավիրուսային վարակի դեպք նրանց մոտ չի հաստատվել. «Սույն քաղաքացիները ՀՀ-ում են գտնվել այլ առողջական խնդիրների պատճառով»: