ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված 17 քաղաքացու փորձանմուշների հետազոտության արդյունքը բացասական է։ Կրկնակի թեստավորվել է նաև նոր կորոնավիրուսով ավելի վաղ վարակված Քարվաճառի բնակիչը: Վերջինիս մոտ կորոնավիրուսի վարակն այլևս չի հաստատվել, և նա դուրս կգրվի բուժհաստատությունից:
Նշենք, որ, ըստ ապրիլի 23-ի տվյալների, Հայաստանում կորոնավիրուսի 50 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1523 է։ Ապաքինվել է 26 մարդ, բուժում շարունակում է ստանալ 840 քաղաքացի, ապաքինվել է 26 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 24 է, թեստերի ընդհանուր քանակը՝ 15 հազար 960։