ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այն տեսակետին է, որ եթե իշխանությունները դեռևս մարտ ամսին լսեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հորդորը, ապա այսօր այս վիճակը չէր լինի: 24News-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ԲՀԿ-ն հակաճգնաժամային տարբեր ծրագրեր ու փաթեթներ է առաջարկել պարետատանը, բայց որևէ պատասխան չի ստացել՝ «ձայն բարբառո հանապատի»:
«Բայց այժմ միմյանց վրա ցեխ շպրտելու ժամանակը չէ, պետք է «միով բանիվ» սկբունքով շարժվենք: Արածի ու չարծի համար բոլորը պատասխան են տալու, բայց ոչ հիմա»,- ընդգծեց Տոնոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։