«էլ գող փիսո, էլ քաչալ շուն» ասելով՝ թե՛ պետությունը, թե՛ բնակչությունը չի շահելու.Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News  

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն այն համոզմանն է, որ «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների իր գործընկերները պետք է վեր կանգնեն բոլոր տեսակի խժդժություններից ու կառուցողական երկխոսության դաշտում շարունակեն խորհրդարանին բնորոշ քննարկումներն ու աշխատանքը: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ միմյանց «էլ գող փիսո, էլ քաչալ շուն» ասելով՝ թե՛ պետությունը, թե՛ բնակչությունը չի շահելու:

Խոսելով մամուլի տարածած այն տեղեկատվության մասին, որ այս օրերին օրուգիշեր հերթապահություն իրականացնող բուժաշխատողները կառավարության խոստացած 80 տոկոս պարգևավճարը չեն ստացել, Տոնոյանը նշեց.

«Պատրաստվում եմ հարցում ուղարկել ու հասկանալ՝ եթե տեղեկությունը ճիշտ է, ապա ինչո՞ւ է այդպես: Այո, այս օրերին կյանքը վտանգող բուժաշխատողներին պետք է առավելագույնս գանահատենք, այլապես պետական ապարատի այնպիսի պարգևվճարների մասին ենք լսում, որ, ասես, գիտաֆանտաստիկայի ժանրից լինեն»:

Մանրամասները՝ տեսանյությում։