ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24 News
Ոստիկանության 8 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։
Ոստիկանապետը նշեց, որ ոստիկանության այդ ծառայողների շրջապատը մեկուսացված է։
«Ինչպես առողջապահության նախարարությունն է իրականացնում իր բժշկական հետաքննությունը, նույն կերպ մենք փորձում ենք շփման շրջանակին մեկուսացնել։Ստուգման ենք ենթարկել, որպեսզի այս համավարակը իր տարածումը չգտնի ոստիկանության ստորաբաժանումներում։