Զինված պատանին հրավիրվել է ոստիկանության Բազումի բաժին

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

․

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վանաձորի քոլեջներից մեկի ուսանողը մոտը պահում է ատրճանակ ու դանակ:

Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունը ստուգվել է, նաև պարզվել է ուսանողի ինքնությունը` Տիգրան Մեծի փողոցի բնակիչ էր, 16 տարեկան: Պատանին, ծնողների և մանկավարժի հետ, հրավիրվել է բաժին և նրանց ներկայությամբ իր պայուսակից ներկայացրել «Վալտեր» գրառմամբ ատրճանակի նմանվող իր, իսկ գրպանից` գաղտնի փականով դանակ:

Տղան հայտնել է, որ երկուսն էլ իրենն են, գնել է Վանաձորի մի խանութից:

Փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

--00--ԱՀ