ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ապրիլի 26-ին կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմանում «Mercedes E320» մակնիշի ավտմեքենայի վարորդը Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց մտնելիս դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Խանջյան-Վարդանանց փողոցները կապող վերգետնյա թունելի բետոնե եզրաքարերին և մասամբ հայտնվել եզրաքարերի վրա: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Ավտոմեքենան թունելի վրայից չի ընկել ցած, քանի որ բարձրությունը 3,5 մ է, սակայն մի քանի բազալտե քարեր կոտրվել ու թափվել են ներքև:
Դեպքի փաստով ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: