ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
РИА Новости-ին հայտնում է, որ Ռուսաստանը մինչև հունիսի 1-ը դադարեցրել է ցորենի, տարեկանի, մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ), գարու և եգիպտացորենի արտահանումը Եվրասիական տնտեսական միության սահմաններից դուրս:
Ըստ աղբյուրի՝ դեռ մարտին ՌԴ կառավարությունը որոշել էր մի շարք հացահատիկային մշակաբույսերի նկատմամբ սակագնային քվոտաներ սահմանել (ծավալը 7 միլիոն տոննա)՝ նպատակ ունենալով կայունացնել հացահատիկային մշակաբույսերի գները:
Աղբյուրը նաև նշում է, որ կառավարության որոշման շնորհիվ կապահովի ձավարեղենի և դրա վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքների ներքին պահանջները: