ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News
Թուրքիայի տնտեսությունը՝ մասնավոր մշակող արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտում կլանելու է Հայաստանի տնտեսությունը, այս իրողությունը պետք է հաշվի առնել։ Եթե ռիսկերը հաշվի չառնվեն, Հայաստանի ապամոնտաժման գործընթացը կմեկնարկի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալու, իսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններին, Սարգսյանը նշեց, որ դա քիչ հավանական է, քանի որ ՌԴ-ից համապատասխան հայտարարություններ հնչել են այդ առումով․ «Մարիա Զախարովան զգուշացրեց, որ տեղում չեք, հացահատիկի 90 տոկոսը մեզանից եք ստանում, մտածեք ձեր խնդիրների մասին, կարող է աղետներ լինեն»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ