ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
«Ria.ru» գործակալությունը գրում է, որ ՌԴ իշխանությունն անվերադարձ ԵԱՏՄ-ին և ԱՊՀ անդամ պետություններին է փոխանցել սեփական արտադրության լաբորատոր միջոցները, որոնք նախատեսված են նոր 2019-nCoV կորոնավիրուսի ախտորոշման համար:
Ավելի վաղ կորոնավիրուսի ախտորոշման համար նախատեսված ռուսական թեստ-համակարգերի անհրաժեշտ քանակ էր փոխանցվել Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ուզբեկստանին:
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության հայտարարությունում ասվում է, որ քայլն իրականացվում է հարևան պետություններում վարակային հիվանդությունների սպառնալիքների դեմ պայքարի ներուժն ամրապնդելու նպատակով:
Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 17 205-ի, մահացածների թիվը` 361-ի: Միայն փետրվարի 2-ին Չինաստանում գրանցվել է հիվանդության 2829 նոր դեպք և 57 մահվան դեպք: