ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Ապրիլի 28-ին՝ ժամը 11։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Նանսենի փողոցի տներից մեկի տանիքի կառուցատարրերից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ջերմահարվել են վառարանի խողովակի մոտակայքում գտնվող տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ)։
Փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։