ՀՀ քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Փաշինյանի հեռացումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1061823

Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Ցեղասպանությունը կասկածի տակ դնող հայտարարությունները հաջորդ իշխանությունները պետք է որակեն որպես պետական դավաճանություն՝ հեղինակին և այդ հայտարարությունները սատարողներին ամբողջական պատասխանատվության ենթարկելու նպատակով՝ հայ ժողովրդին միտումնավոր տառապանք պատճառելու և հայ ազգի պատմությունը խեղաթյուրելու և ուրանալու համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, սփյուռքի, քաղաքական և հանրային դաշտի միակ օրակարգը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ամբողջական հեռացումը և այնպիսի մեխանիզմների ստեղծումը, որ նման հակապետական և ազգուրաց իշխանություն այլևս երբեէ Հայաստանում չձևավորվի։

Հազարամյակների բովով անցած հայ ժողովուրդը չի հասել մեր օրեր, որ այսպիսի անփառունակ վախճան ունենա իր ազգի վատագույնների ձեռամբ։

Սրան վերջ տրվելու է այլևս երբեք չկրկնվելու հանձնառությամբ»,- գրել է Թանդիլյանը:

--00—ՅՄ