ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Մայիսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսից 1 մարդ է մահացել: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքի վերաբերյալ հայտնում է, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք կա, որից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 22177 թեստավորում:
Այսպիսով, ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։