ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Աշխատանքի օրվա առթիվ անդրադարձել է աշխատավորների իրավունքների պաշտպանությանը:
«Նոր կորոնավիրուսի համավարակը մեկ անգամ ևս ընդգծեց, որ ապահով աշխատավայրն ու աշխատանքային պայմաններն առողջ հասարակության գրավականն են։ Այն նաև հիշեցում է բոլորիս, որպեսզի պատշաճ կերպով գնահատենք էական նշանակության աշխատանքներում ներգրավված մարդկանց։
Բոլոր աշխատողները պետք է ապահովված լինեն անվտանգ աշխատավայրով, ընդունելի աշխատանքային պայմաններով և աշխատավայրում առողջության ու անվտանգության պատշաճ ստանդարտներով»,- նշված է դեսպանության ֆեյսբուքյան էջում: