ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ 11․222 անձ արդեն իսկ գրանցվել է Roadpolice.am համակարգում՝ էլեկտրոնային ծանուցման արդյունքում 20 տոկոս նվազ կիրառման համակարգից օգտվելու համար։
«Օրինակ, եթե տուգանքը 5000 դրամ է, 20 տոկոս արտոնության դեպքում քաղաքացուն ուղարկվող որոշման մեջ հստակ ֆիքսված է լինելու, որ այդ խախտման համար նա պետք է վճարի 4000 դրամ։
Կարգավորումը նպատակ ունի նաև խրախուսել քաղաքացիներին՝ ավելի շատ օգտվելու թվային գործիքներից», նշեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Գրանցման տեսանյութը՝ հետևյալ հղմամբ։
--00—ԼՀ