Դևիդ Բեքհեմի արձանի վրա պաշտպանիչ դիմակ է հայտնվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

բեքհեմ

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմի արձանի վրա պաշտպանիչ դիմակ է հայտնվել: Լուսանկարը մայիսի 1-ին հրապարակել են «Լոս Անջելես Գելաքսիի» ներկայացուցիչները ինսթագրամում, փոխանցում է Известия-ն:

Այս քայլով կոչ է արվել երկրպագուներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի համաճարակի ժամանակ:

«Կեցցե՛ Դևիդ Բեքհեմը», - գրել է ակումբը:

Ի դեպ, դիմակի վրա պատկերված են «Լոս Անջելես Գելաքսիի» խորհրդանշանները: