ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News
«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է «Նեշվիլի» հետ Լիգայի գավաթի եզրափակչում տարած հաղթանակի մասին։ Հայտնում է Armsport.am-ը։
«Այս երեկո շատ յուրահատուկ էր, կարծում եմ ոչ միայն մեր ակումբի, այլ նաև մեր երկրպագուների, մեր խաղացողների, մեր ընտանիքների և մեր ամբողջ անձնակազմի համար։ Այս արդյունքին հասնելը հեշտ չէր: Ես 11 մետրանոցների ամենամեծ երկրպագուն չեմ: Երբեք հեշտ չէ դիտել հանդիպումներ, որոնք ավարտվում են հետխաղային 11 մետրանոցներով։Իսկ թիմերի համար, որոնք չեն հաղթում, դժվար պահ է։ Բայց յուրաքանչյուր մեր յուրաքանչյուր 11 մետրանոցն անհավանական էր»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում ESPN-ը:
2018 թվականին հիմնադրված «Ինտեր Մայամիի» համար սա առաջին տիտղոսն է ակումբի պատմության մեջ։
--00—ՅՄ