ԱՀԿ-ն չի բացառել, որ Ֆրանսիայում COVID-19-ով վարակման 1-ին դեպքը 2019-ի դեկտեմբերին է եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

 

կորոնննն

ԱՀԿ-ն հավանական է համարում, որ COVID-19-ով վարակման առաջին դեպքերն աշխարհի տարբեր երկրներում ի հայտ եկած լինեն 2019-ի դեկտեմբերին: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Լինդմայերին:

Այս համատեքստում ԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել է Ֆրանսիայում 2019-ի դեկտեմբերին գրանցված դեպքին, համաձայն որի՝ Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկում ապաքինված թոքաբորբով հիվանդների հին նմուշները կրկնակի թեստավորման են ենթարկել և հայտնաբերել, որ դեռ 2019-ի դեկտեմբերի 27-ին կորոնավիրուս ունեցող մարդու են բուժել, մինչդեռ այդ դեպքից միայն 1 ամիս անց է Ֆրանսիան հայտնել կորոնավիրուսի առաջին դեպքի մասին:

«Դա հետաքրքիր բացահայտում է: Դա կարող է օգնել ավելի լավ պատկերացնել կորոնավիրուսի պոտենցիալ տարածումը: Դա զարմանալի չէ, որովհետև ամենավաղ դեպքերն արձանագրվել են դեռ դեկտեմբերի սկզբին, այնպես, որ հնարավոր է վարակված մարդիկ Ուհանից ճանապարհորդած լինեն այլ երկրներ: Նաև հնարավոր է, որ ավելի շատ վաղ դեպքեր վերհանվեն՝ կապված այն հանգամանքի հետ, թե երկրներն ինչպես կթեստավորեն դեպքերը»,-ասել է ԱՀԿ ներկայացուցիչը: