ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը պատահականութուն չի համարում, որ միայն ընդդիմադիր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների օրենսդրական նախաձեռնություններն են ԱԺ գլխադասային հանձնաժողովների մերժմանն արժանանում:
24News-ի հետ զրույցում էնֆիաջյանը նշեց, որ եթե ուշադրություն դարձնենք, ապա կտեսնենք՝ խորհրդարանը բացասական եզրակացություն միայն ընդդիմության նախագծերին է տալիս:
Խոսելով պարգևավճարների մասին՝ ԱԺ փոխխոսնակն ընդգծեց. «Տրամաբանական չէ պարգևատրել պաշտոնյային, եթե նա էական, դրական արդյունք ցույց չի տվել: Պարգևավճար պետք է տալ, երբ շոշափելի արդյունք, ոչ թե անհասկանալի թվեր են ներկայացնում»:
Մանրամասները՝ տեսանյութում։