ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Զորամասերում ներքին ու պահակային վերակարգերի ծառայության, մարտական հերթափոխի նախապատրաստման, անձնակազմի սննդի կազմակերպման, տարածքների և ճաշարանների սանիտարական ու հակահամաճարակային վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության սպաները շրջայցեր են իրականացրել Սևանի, Արմավիրի և Երևանի կայազորներում:
Ինչպես հաղորդում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից, զորքերի ծառայության վիճակը կայազորներում գնահատվել է բավարար, տրվել են առկա բացթողումները շտկելու համապատասխան ցուցումներ: