ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Իտալական «Ռոման» վերսկսել է ֆուտբոլային մարզումները։
Իտալական ակումբի մարզիկները 3 օր բժշկական հետազոտության են ենթարկվել, ինչից հետո մարզաբազայում մարզվում են։
Ֆուտբոլիստները մարզվելու են հերթափոխով, բաժանվել են երեք խմբի և պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» կազմում վարձավճարով հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։