ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 7, 24News
«Մալաթիա» տոնավաճառն առավոտյան ժամը 9։00-ից վերսկսել է աշխատանքը։ Այս մասին 24News-ին ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը։
Նա ասաց, որ մինչ տոնավաճառի աշխատանքի վերսկսումը` առավոտյան ժամը 8։30-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները եկել, ստուգել են կատարված աշխատանքը։
«Այսօր նաև նիստ կանեն, որ ինձ հրավիրեն, որպեսզի մյուս թերությունները վերացնելու, աշխատանքներ կատարելու որոշումն ինձ փոխանցեն։ Հետագայում այլ աշխատանքներ պետք է իրականացվեն՝ ծխատարի, օդափոխության հետ կապված։ Հիմնական վտանգավոր թերությունները վերացրել ենք»,- եզրափակեց տոնավաճառի տնօրենը։
Սերգեյ Առաքելյան
--00—ՅՄ