ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանել է նախկին սպա, քաղաքացի Ցոլակ Խաչատրյանին դատարանի վճռի համաձայն՝ պարտավորությունները պաշտպանության նախարարության կողմից կատարելու մասին ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի գրությանը:
«Հարգելի պարոն Ուրիխանյան
Նախկին սպա, քաղաքացի Ցոլակ Խաչատրյանին դատարանի վճռի համաձայն՝ պարտավորությունները պաշտպանության նախարարության կողմից կատարելու մասին Ձեր № 04/05/2020թ. գրության կապակցությամբ տեղեկացնում եմ, որ կառավարության 2000թ. օգոստոսի 7-ի№ 436 որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց տրամադրվում են փոխանցելի մուրհակներ, որոնք ՀՀ անունից թողարկում, տրամադրում և հաշվառում է ֆինանսների նախարարությունը:
Վերը նշված կարգի շրջանակներում պաշտպանության նախարարության կողմից իրականացման ենթակա գործողությունները հստակեցնելու ու իրականացնելու նպատակով պաշտպանության նախարարության կողմից նախաձեռնվել է քննարկում ֆինանսների նախարարության համապատասխան մասնագետների հետ, որը համավարակի պատճառով հետաձգվել է և նախատեսվում է առաջիկա ժամանակահատվածում՝ արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ: