ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Հարավային Կորեայում մեկ օրում կորոնավիրուսի վարակման 34 նոր դեպք է հայտնաբերվել: Սա ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 12-ից ի վեր: Այս մասին փոխանցում է Интерфакс-ը:
Բոլոր նոր դեպքերը կապում են մի երիտասարդի հետ, որը, չնայած վարակի հայտնաբերման կասկածին, մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը այցելել է Իտեվոն քաղաքի հինգ գիշերային ակումբ, շփվել մեծ թվով այցելուների հետ: Նոր դեպքերից խուսափելու նպատակով իշխանությունները կարգադրել են գտնել և ստուգել ավելի քան 1,5 հազար մարդու, որոնք նշված ժամանակահատվածում գտնվել են այդ ակումբներում:
Նշենք, որ ընդհանուր առմամբ Հարավային Կորեայում վարակի տարածման սկզբից ի վեր գրանցվել է կորոնավիրուսի 10 874 դեպք և մահվան 256 դեպք: