ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Երևանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռևս ոչ մի երկիր չէր գրանցել։
«USAID Armenia- ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար:
Զեկույցը կարդացեք` այստեղ»: