ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
ՀՀ փոխվարչպետի որոշմամբ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին տրամադրվել է երեքշաբաթյա արձակուրդ։
Որոշման մեջ ասված է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 2020 թվականի մայիսի 12-15-ը ներառյալ և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 2-ը ներառյալ»:
Հիշեցնենք՝ վերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Վարագ Սիսեռյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել։