«Զվարնթոց» օդանավակայանում կրկին կիրականացվեն բեռնային փոխադրումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News 

հասարակական

Տևական դադարից հետո «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիրում կսկսեն իրականացվել կանոնավոր բեռնային (cargo) փոխադրումներ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Coyne Airways ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սույն թվականի մայիսի 10-ին մեկնարկ տվեց Լյոժ (Բելգիա) և Երևան քաղաքների միջև կանոնավոր բեռնային փոխադրումներին:

Բեռնային փոխադրումները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր կիրակի: Չվերթերը կիրականացվեն Boeing 737-400 օդանավերով՝ մինչև 20 տոննա բեռ փոխադրելու հնարավորությամբ: