ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է, որ կորնավիրուսի տարածմամբ պայմանավորված Սպիտակ տանը չի հանդիպում փոխնախագահ Մայքլ Փենսին, նրա հետ խոսում է միայն հեռախոսով։ Այս մասին գրում է ТАСС-ը։
«Ես Մայք Փենսին չեմ տեսնում և նրան կարոտում եմ: Մենք հեռախոսով երկար խոսել ենք: Մենք որոշ ժամանակ չենք հանդիպի»,- նշել է պետության ղեկավարը՝ Սպիտակ տանը պատասխանելով երկու քաղաքական գործիչների շփումների վերաբերյալ լրագրողների հարցերին:
Նա հավելել է, որ Փենսը նույնպես ոչ մեկի հետ չի հանդիպում: Թրամփը հստակեցրել է, որ փոխնախագահը նման որոշում է կայացրել, երբ նրա մամուլի քարտուղար Քեթի Միլերի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: