ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան ապաքինվել է կորոնավիրուսից և անցել աշխատանքի, նրա ինքնազգացողությունը լավ է: Այդ մասին РиаНовости-ին հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Աննա Ուսաչևան:
«Բժիշկները նրան դուրս են գրել: Նա աշխատավայրում իրեն լավ է զգում: Բարեբախտաբար, հիվանդությունը թեթև է անցել. մոտ երեք շաբաթ նա աշխատել է տնից և հեռավոր ռեժիմով համագործակցել նախարարության բոլոր ստորաբաժանումների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Այն մասին, որ նա վարակվել էր կորոնավիրուսային հիվանդությամբ, հայտնի է դարձել մայիսի 6-ին: