ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը շարունակում է բուժվել կորոնավիրուսային հիվանդությունից: Այս մասին նա հայտնել է TAСС-ին:
«Դեռ բուժվում եմ», - հայտնել է Պեսկովը՝ պատասխանելով իր ինքնազգացողության և հիվանդանոցից դուրս գրվելու պլանների մասին հնչեցված հարցին: Կրեմլի ներկայացուցիչը նաև շնորհակալություն է հայտնել իր առողջության մասին բոլոր անհանգստությունների համար:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում համավարակի բռնկումից ի վեր, Պեսկովից բացի, կորոնավիրուսով վարակվել էր նաև ՌԴ վարչապետը Միխայիլ Միշուստինը, շինարարության նախարար Վլադիմիր Յակուշևը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը: Յակուշևը մայիսի 8-ին դուրս է գրվել հիվանդանոցից, Լյուբիմովան և Ֆալկովն ապաքինվել են և վերադարձել աշխատանքի:
Ինչ վերաբերում է ՌԴ վարչապետի առողջության վիճակի մասին, ապա ինչպես հայտնել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Միշուստինն ապաքինվում է և արդեն այս շաբաթ կարող է սկսել իր աշխատանքները: