ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
ТАСС-ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դեռ շարունակում է մնալ հիվանդանոցում:
Նրա կինը՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան, որն ավելի վաղ նույնպես հոսպիտալացվել էր կորոնավիրուսով, արդեն տանն է:
Հիշեցնենք, որ Պեսկովի և Նավկայի կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացման մասին հայտնի է դարձել դեռևս մայիսի 12-ին:
Նշենք, որ ՌԴ-ում ավելի վաղ կորոնավիրուսով վարակվել էր նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, նախարար Վլադիմիր Յակուշևը, մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը: Միշուստինն ու Յակուշևն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից և շարունակում են իրենց աշխատանքը: