ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կողմ է Պրեմիեր լիգայի վերսկսմանը։
Մարզիչների տեսակոնֆերանսի ընթացքում նա քննադատել է այն գործընկերներին, ովքեր դեմ են արտահայտվել լիգայի վերաբացմանը։
«Չեք ցանկանում խաղալ, նստեք տանը և Բունդեսլիգա դիտեք»,- ասել է նա։