ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մայիսի 16-ին՝ առցանց ասուլիսի ընթացքում, վարչապետ Փաշինյանն անդրադաձավ Գարեգին Նժդեհի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարություններին։
«Ադրբեջանի քաղաքականությունը հետևյալն է՝ նրանք ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ աշխարհամարտին, մանավանդ՝ աշխարհամարտի հաղթական ավարտի 75-ամյակի առիթով, և ցույց տալ, որ հայերը ֆաշիստական Գերմանիայի հետ համագործակցող ուժ է եղել», - նշեց Փաշինյանը։
Վարչապետը որոշ փաստեր ներկայացրեց՝ նշելով, որ հնարավոր չէ նսեմացնել 2-րդ աշխարհամարտին հայ ժողովրդի մասնակցությունը և ավանդը՝ ոչ միայն խորհրդային միության կազմում, այլ նաև աշխարհում։