Հյուսիսային մաքսատան տարածքում մեքենայից դետալներ գողացողը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

մեքենա

Մայիսի 15-ին ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային մաքսատան հատուկ պահպանվող տարածքում կայանված «Մերսեդես-Ե 280» ավտոմեքենայից մի երիտասարդ գողանում է դետալներ:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ 27-ամյա երիտասարդը նշված ավտոմեքենայից տարբեր դետալներ է գողացել և թաքցրել կողքին կայանված «Մազդա» ավտոմեքենայի մեջ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` «Մերսեդեսի» սեփականատիրոջը գտնելու ուղղությամբ:

Վնասի չափը պարզվում է:

Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր: