ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Առողջապահության նախարարի օգնական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչև ֆեյսբուքում քննարկում են «Դիմակ պե՞տք է կրել, թե՞ չէ», «կորոնավիրուս չկա», «Չիպավորում են», «սաղ հատուկ են անում 5g կայան տեղադրելու համար», «թիվ են նկարում, որ պատվաստվեն», Ինֆեկցիոնը զուգահեռ իրականության մեջ քաղաքացիների է ընդունում...
10 րոպե առաջ եմ նկարել, մի գուցե վերջապես թարգե՞նք անիմաստ քննարկումները, լսենք մասնագետներին և կանխենք վարակի տարածո՞ւմը»,-գրել է նա: