ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել. «Ինչպե՞ս են փրկվում մարդկային կյանքերը. «Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցների հագեցած առօրյայի մասին:
Հարությունյանների ընտանիքը բուժօգնության առաջնագծում է. հայրը, մայրը և երկու որդիներն աշխատում են Երևանի շտապօգնությունում։
Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլոր բուժաշխատողներին անձնվեր և պատասխանատու աշխատանքի համար»: