ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Չորրորդ զորամիավորումում մայիսի 20-ին մեկնարկել է երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասերը բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր ու դիտակետեր:
Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանն առաջադրել է խնդիրներ, որոնց հիման վրա զորամասերի հրամանատարները կայացրել են որոշումներ և զեկուցել դրանց կատարման մասին: