ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Պակիստանի Կարաչի քաղաքում կործանվել է «Պակիստանի ավիուղիների»-ին պատկանող Airbus A320 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ինքնաթիռում տարբեր տվյալներով եղել է 90-93 մարդ և անձնակազմի մի քանի անդամ։
Ըստ ТАСС գործակալության ինքնաթիռն ընկել է բնակելի թաղամասում, ինչի հետևանքով ավերվել է մի քանի բնակելի կառույց։ Հաջողվել է փրկել շուրջ 20 տեղացու։
Կարաչիի քաղաքապետը հայտնել է, որ ինքնաթիռի կործանման հետևանքով նախնական տվյալներով, ոչ ոք ողջ չի մնացել։
Զոհերի և վիրավորների թիվն առայժմ չի հստակեցվում։ Հայտնի է, որ օդանավը թռչում էր Լահորայից Կարաչի և կործանվել է օդանավակայանի մոտակայքում։ Ինքնաթիռի ընկնելու վայրից սև ծուխ է բարձրանում։