ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News
Ariana Afghan Airlines ավիաընկերության ինքնաթիռը Աֆղանստանի Գազնի նահանգում կորցրել է կառավարումն ու կործանվել։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ հայտնել է 1TV հեռուստաալիքը։ Ավելի ուշ իշխանությունները հաստատել են այս տեղեկատվությունը։
Տարբեր տվյալներով ինքնաթիռում եղել է 83 մարդ։
Գազնի նահանգապետարանի ներկայացուցիչը հստակցրել է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել Դեհ Յակ շրջանում։
Tolo News - ի տվյալներով՝ այդ տեղանքը վերահսկում է «Թալիբանը»։ Աղբյուրը հայտնել է, որ այնտեղ տեղափոխվել են «հատուկ ուժեր»։
Ariana Afghan Airlines-ը Աֆղանստանի ազգային ավիաընկերուրթյունն է, գրասենյակը գտնվում է Քաբուլու։