ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
Մայիսի 22-ին՝ ժամը 19։03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 177 շենքի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել է թիվ 66 շենքի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 560 քմ), որի թիթեղյա ծածկը (մոտ 30 հատ) հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում:
Փրկարարները թիթեղները հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից: