ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 25-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում նախորդ դիտանցման համեմատ արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 4 գնանկում:
Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1 կգ՝ 34 դրամ կամ 4.7% ապրանքատեսակի համար:
Միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1 կգ՝ 33 դրամ կամ 11.7 %, լոլիկ 1կգ՝ 67 դրամ կամ 8.9 %, ադամաթուզ 1 կգ՝ 50 դրամ կամ 6.4 %, շաքարավազ 1 կգ՝ 7 դրամ կամ 2.4 % ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» ապրանքային շուկայում:
Ստեփանակերտում մայիսի 25-ին ապրանքների մանրածախ գների և դրանց փոփոխությունների վերաբերյալ ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: