ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես, ասվում է.
«Ի պատասխան ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հրապարակային հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն որևէ տեղեկություն չունի այն լուրի վերաբերյալ, թե Երևանի փողոցներում երեխաներին բաժանվել են գրքեր։ Բոլոր նրանց, ովքեր որևէ տեղեկություն կամ փաստ ունեն այս խնդրի վերաբերյալ, հորդորում ենք դրանք տրամադրել իրավապահներին»։