ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Իսպանիայում մայիսի 27-ից կորոնավիրուսի զոհերի հիշատակին կհայտարարվի 10-օրյա սուգ: Այս մասին հայտնում է Իսպանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ, երկրի ֆինանսների նախարար Մարիա Խեսուս Մոնտերոյը, փոխանցում է РиаНовости-ն:
«Նախարարների խորհուրդն այսօր առավոտյան հռչակագիր է ընդունել կորոնավիրուսի համաճարակի զոհերի կապակցությամբ երկրում պաշտոնական սուգ հայտարարելու մասին: Սուգը կտևի 10 օր: Դրոշները կիջեցվեն բոլոր պետական շենքերից և ռազմածովային ուժերի նավերից», - նշել է Մոնտերոն:
Սա ամենաերկար սուգն Է Իսպանիայի պատմության մեջ: Վերջին անգամ ազգային սուգ Է հայտարարվել 2017 թվականի օգոստոսին, Բարսելոնայում և Կամբրիլսում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո:
Համաճարակի սկսվելուց ի վեր երկրում մահացել է 26,8 հազար մարդ, գրանցվել է վարակման ավելի քան 235 հազար դեպք: