ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են Իրանում կորոնավիրուսի` մայիսի 11-ի վիճակագրական տվյալները:
Ըստ հաղորդվող տվյալների՝ վարակակիրների թիվն ավելացել է 1.683-ով՝ երկրում ընդհանուր դառնալով 109.286: Կորոնավիրուսից Իրանում մահերի թիվն ավելացել է 45-ով. կորոնավիրուսային հիվանդության բռնկումից ի վեր երկրում մահացել է 6.685 քաղաքացի:
Ապաքինվածների թիվն ավելացել է 1.279-ով՝ ընդհանուր դառնալով ՝ 87.422: