ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ ԳԹԿ-ն քննությունների ժամանակ ձեռք է բերելու դիմակներ և ախտահանիչ միջոցներ:
«Թեստավորման կենտրոնի կողմից այս պահին ձեռք են բերվում դիմակներ և ախտահանիչ միջոցներ դիմորդների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Միաժամանակ խնդրում ենք ծնողներին հնարավորինս խուսափել քննական կենտրոններ այցելելուց գործընթացը անվտանգ կազմակերպելու համար»,-հայտարարել է Արայիկ Հարությունյանը: