ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Սիրիացի երկաթուղագործներն արդեն վերականգնել են Դամասկոսի և Հալեպի միջև ընկած գնացքների գծերի 90 տոկոսը, որոնք ավերել էին զինյալները։ Այս մասին РИА Новости-ի հաղորդմամբ՝ հայտնել է սիրիական երկաթուղիների տնօրենը:
Նա հույս է հայտնել, որ առաջիկա մեկ-երկու ամսում հնարավոր կլինի գործարկել առաջին գնացքը։
«Այն կօգնի 4 ժամում Հալեպից հասնել Դամասկոս և հակառակը»,- հստակեցրել է նա։
Նա հավելել է նաև, որ ճանապարահի հիմնական մասը ոչնչացվել է։ Զինյալները ոչ միայն ամբողջությմաբ ոչնչացրել են երկաթուղին այլև տարել են ռելսերը։