ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News
Բաքվի հետ ապաշրջափակման հարցում կա ընդհանուր ընկալում, տեխնիկական խնդիրներ են մնացել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստանն ու Ադրբեջանը փոխըմբռնման են հանգել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, մենք բոլոր ճանապարհների ապաշրջափակման կողմնակից ենք»,- հավելեց Սիմոնյանը։
Նշենք, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով զբաղվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի աշխատանքային խումբը։ Նշված խմբի վերջին հանդիպումը կայացել է հունիսի 2-ին Մոսկվայում։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղու երկայնքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։
--00—ԱՊ